Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մեկնել է Տա-Քալի՝ Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի համար։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 7-0 հաշվով: Դա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր եվրագավաթներում:
Հիշեցնենք, որ «Սլիմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի ԱԵԿ (Հունաստան) - «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ։ Առաջին խաղում ԱԵԿ-ը ուժեղ է գտնվել 4-3 հաշվով։


