Logo

«Նոան» նոր դարպասապահ ունի

15:47 / 03.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նոան» իր պաշտոնական կայքում հաղորդել է Կոնգոյի ազգային հավաքականի դարպասապահ Տիմոտի Ֆայուլուի հետ պայմանագիր կնքելու մասին:

26-ամյա դարպասապահը շվեյցարական «Սիոնից» վարձավճարով է տեղափոխվել երևանյան ակումբ: Վարձակալության ժամկետը 1 տարի է: Ֆայուլուն Հայաստանի չեմպիոնի կազմում կխաղա «16» համարի մարզաշապիկով:

«Նոա» եմ եկել մեծ նպատակներով ու հավակնություններով: Միասին կկռվենք, կհաղթենք ու կդառնանք ավելի ուժեղ», - ասել է Ֆայուլուն ակումբին միանալուց հետո:

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ