Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» մարզական տնօրեն է նշանակվել Հայկ Հովակիմյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փորձառու մասնագետը 2022-24 մրցաշրջաններում զբաղեցրել է հունգարական «Դեբրեցենի» մարզական տնօրենի պաշտոնը:
Հովակիմյանը «Նոայի» մարզական տնօրեն է եղել նաև 2019-22 թվականներին:


