Գվադելուպայի ազգային հավաքականի պաշտպան Նաթանայել Սաինտինին տեղափոխվել է «Նոա», հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիրը կնքել են 2+1 սկզբունքով։
25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Մարտիգում», որտեղ 29 խաղում կատարել է 3 ասիստ։
Գվադելուպցի ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմը համալրել է շվեյցարական «Սիոնից» (55 խաղ, 1 ասիստ), որտեղ խաղում էր 2019թ. հունվարից։


