Logo

«Նոան» պորտուգալացի նորեկ ունի

20:02 / 15.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» հայտարարել է պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվայի տրանսֆերի մասին:

Սիլվան կարիերան սկսել է պորտուգալական «Բարեիրենսեում»։  Հետագայում մեկական մրցաշրջան է անցկացրել պորտուգալական «Լուսադայում» և «Աթլետիկոյում»: 33-ամյա ֆուտբոլիստն այդ թիմերում խաղալուց հետո տեղափոխվել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմ, այնուհետև՝ «Բելենենսեշ»։

Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Գոնսալու Սիլվան անցակցրել է 174 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ։

2021 թվականին Սիլվան տեղափոխվել է լեհական «Ռադոմյակ», որի կազմում 11 խաղ է անցկացրել Էքստրակլասայում։

Պաշտպանի նախկին թիմը պորտուգալական «Ֆարենսեն» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա