Logo

«Նոան» սկզբունքային խաղում հաղթեց «Արարատ-Արմենիային» և կրկին գլխավորեց ՀՊԼ-ի աղյուսակը

21:58 / 16.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 2-1 հաշվով:

Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան նիդերլանդցիներ, եզրային հարձակվող Իլիաս Ալհաֆթը և կիսապաշտպան Ջասթին Մեթյուն:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում 57-րդ րոպեին խաղի հաշիվը կրճատեց գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան: «Արարատ-Արմենիան» 40-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը:

«Նոան» 77 միավորով կրկին գլխավորեց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: Առաջնության ավարտին մնաց երկու տուր:

Նախավերջին տուրում՝ մայիսի 21-ին, «Նոան» կհյուրընկալվի «Փյունիկին»:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2-1

Իլիաս Ալհաֆթ, 28, Ջասթին Մեթյու, 44 - Մոհամեդ Յատարա, 57

Հեռացում՝ Արմեն Համբարձումյան, 40 («Արարատ-Արմենիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ