Logo

«Նոան» տնային խաղերը կանցկացնի Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում (ֆոտո)

22:32 / 16.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոան» մրցաշրջանի երկրորդ հատվածում տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ 2023 թվականից «Նոայի» տնային մարզադաշտը կհանդիսանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը, որը հագեցած է լուսավորության համակարգով, ինչը թույլ կտա մեր տնային խաղերն անցկացնել նաև երեկոյան ժամերին:
Շնորհակալություն ենք հայտնում Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտի անձնակազմին ջերմ հյուրընկալության և աջակցության համար»,- նշված է երևանյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի առաջին տնային խաղում «Նոան» մարտի 6-ին կխաղա առաջատար «Ուրարտուի» հետ։ 20 խաղից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 12 միավորով վերջին 10-րդ տեղում է:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ