ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Նոա» ՖԱ–ին կվաճառվի ենթակառուցվածքների հողատարածք Վաղարշապատում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Նոա» ՖԱ–ի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։
Ըստ ընդունված որոշման՝ «Նոա» ՖԱ–ին է վաճառվում ընդհանուր առմամբ 23.8 հա մակերեսով հողամաս, որը նախատեսված է լինելու՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների կառուցման համար։


