Logo

«Նոայի» նիդերլանդցի նորեկները

14:32 / 22.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոան» պայմանագիր է կնքել նիդերլանդցիներ, պաշտպան Ջորդի Տուտուարիմայի և հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Մաթյոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա Տուտուարիման խաղացել է նիդերլանդական «Նիյմեգեն», «Տելստար», «Դե Գրաֆսհապ», հունական «Ապոլոն Սմիռնիս» ակումբներում, իսկ նախորդ մրցաշրջանը ֆուտբլիստն անցկացրել է Նիդերլանդների երկրորդ լիգան ներկայացնող «Զվոլեում», որին  օգնել է նվաճել Էրեդիվիզիի ուղեգիր։ 

27-ամյա Ջաստին Մաթյոն ելույթ է ունեցել խորվաթական «Գորիցայում», նիդերլանդական «Կամբուրում», «Օսում», «Վիլեմ-II»-ում, որի  կազմում դարձել է Նիդերլանդների երկրորդ լիգայի հաղթող։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա