Logo

«Նոան» վստահ հաղթեց «Շիրակին», Արթուր Միրանյանի գեղեցիկ գոլը

21:00 / 18.08.2023• Ֆուտբոլ
null

«Նոա» - «Շիրակ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրը։

Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Նոան» տնային հաղթանակ տարավ 4-0 հաշվով։ Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց հարձակվող Արթուր Միրանյանը՝ դարպասը գրավելով շրջադարձ հարվածով։ 54-րդ րոպեի դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյովեն, որն օգտվեց «Շիրակի» դարպասապահ Եգոր Աչինովի կոպիտ սխալից։ 84-րդ րոպեին «Նոայի» նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Իլիաս Ալհաֆթը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց Էդգար Մովսեսյանը։

Խաղի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Նոայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը, որը երկրորդ կարմիր քարտը ստացավ ընթացիկ առաջնությունում։

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը վաստակեց 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Գյումրիի «Շիրակը» 3 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում Է։

Հայաստանի առաջնություն, 4-րդ տուր

«Նոա» - «Շիրակ»՝ 4-0

Արթուր Միրանյան, 33, Ալեքսանդր Լյովե, 54, Իլիաս Ալհաֆթ, 84, Էդգար Մովսեսյան, 90+3

Հեռացում՝ Ալեքսանդր Միլկովիչ, 87 («Նոա»)

Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ