Logo

«Նոայի» դարպասապահը երկու 11-մետրանոց հետ մղեց. ԿԴՀ-ն ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆում է

10:22 / 17.11.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Նիգերիայի թիմին։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլ չեղավ:

Դիմակայության հերոսը Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն էր, որը փոխարինման դուրս գալուց հետո՝ 120-րդ րոպեին, հետ մղեց նիգերիացիների ֆուտբոլիստներ Մոզես Սիմոնի ու Սեմի Աջայայի հարվածները 11-մետրանոցից, իսկ Կելվին Բեսիի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

ԿԴՀ-ի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության միջմայրցամաքային փլեյ-օֆֆ և հնարավորություն ստացավ պայքարելու` 48 տարի անց և պատմության մեջ երկրորդ անգամ Մունդիալ դուրս գալու համար։

Կոնգոն միջմայրցամաքային փլեյ-օֆֆի երրորդ մասնակիցն է: Այս փուլին որակավորվել են նաև Նոր Կալեդոնիայի ու Բոլիվիայի հավաքականները։ Երկու հավաքական կմիանա հյուսիսամերիկյան, մեկ թիմ` ասիական (ԱՄԷ կամ Իրաք) ընտրական գոտուց։

Միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին, կվիճարկվի ԱԱ-2026-ի երկու ուղեգիր։ Հանդիպումները կկայանան 2026թ. մարտին Մեքսիկայում։

Եթե ԿԴՀ-ի հավաքականը նվաճի Մունդիալի ուղեգիր, Թիմոթի Ֆայուլուն կդառնա Fastex Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին գործող ֆուտբոլիստը, որը հանդես կգա աշխարհի առաջնությունում։

ԱԱ-2026, Աֆրիկյան  գոտու ընտրական մրցաշար, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ

Նիգերիա - ԿԴՀ` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-0) (11-մետրանոցներով` 3-4)

Ֆրենկ Օնյեկա, 3 - Մեշակ Էլիա, 32

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ