Logo

«Նոայի» ֆուտբոլիստը տևական դադարից հետո հրավիրվել է ազգային հավաքական

22:22 / 11.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

29-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ հավաքականում հանդես է եկել 2024թ. հունիսի 6-ին, ինչից հետո հրավեր չէր ստանում։ Նա ազգային թիմում 37 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։

Բուրկինա Ֆասոն նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նիգերի, իսկ նոյեմբերի 18-ին` Բենինի հավաքականների հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ