Logo

«Նոայի» սեփականատերը ցանկանում է գնել անգլիական «Չարլթոնը»

19:57 / 08.05.2023Ֆուտբոլ
null

Noah Football Group-ը կարող է համալրվել ևս մեկ ֆուտբոլային ակումբով։

Բրիտանական The Athletic-ի համաձայն՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Նոայի» սեփականատեր Ռոման Գևորգյանը լրջորեն դիտարկում է անգլիական «Չարլթոնը» ձեռք բերելու տարբերակը։

Այս մրցաշրջանի մեկնարկից լոնդոնյան ակումբը վաճառքի էր հանվել, սակայն վերջին չորս ամսվա ընթացքում երկու գործարքներ ձախողվել են։ Այժմ «Չարլթոնը» ձեռք բերելու հավակնորդների թվում է նաև հայ գործարար Ռոման Գևորգյանը։

1905 թվականին հիմնադրված ակումբը խաղում է Անգլիայի երկրորդ դիվիզիոնում։ 24 թիմերի մասնակցությամբ առաջնության 46 տուրերի արդյունքում «Չարլթոնը» 62 միավորով գրավել է 10-րդ տեղը և չի կարողացել նվաճել Չեմպիոնշիփի ուղեգիր։

Հիշեցնենք, որ Noah Football Group-ին են պատկանում նաև հունգարական «Դեբրեցենը», իտալական C Սերիայում խաղացող «Սիենան» և ֆրանսիական Լիգա-2-ի ներկայացուցիչ «Փարիզը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ