Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանն Էր Ռիյադում տիտղոսային մենամարտ է անցկացրել Շվեդիան ներկայացնող Բադու Ջեքի դեմ և պարտվել:
Առաջին ծանր քաշային կարգի WBC չեմպիոնական գոտու համար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհել են Ջեքին` 115-113, 114-114, 115-113:
34-ամյա Միքայելյանի համար սա երրորդ պարտությունն է, ունի 27 հաղթանակ: Ջեքի համար 29-րդ հաղթանակն է, նաև ունի երեքական ոչ-ոքի և պարտություն: