Անգլիայի հավաքականի վինգեր Նոնի Մադուեկեն Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է նույն քաղաքը ներկայացնող «Արսենալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արսենալը» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 55,40 միլիոն եվրո: Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել: Մադուեկեն հանդես կգա «20» համարի մարզաշապիկով:


