Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական Ա սերիայի չեմպիոնական գավաթով լուսանկար է հրապարակել սոցցանցերում և գրել.
«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ»։
35-ամյա ֆուտբոլիստը «Ներաձուրիի» կազմում դարձել է Ա սերիայի չեմպիոն։ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ է նվաճում թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը։
Միլանյան ակումբին Ա սերիայի 37-րդ տուրի` «Լացիոյի» դեմ տնայից խաղից (1-1) հետո հանձնվել է հոբելյանական` 20-րդ Սկուդետոն։ «Ինտերը» չեմպիոնությունն ամրագրել է ամրիլի 22-ին «Միլանին» հաղթելուց (2-1) հետո։


