Ֆորմուլա 1-ի «Ալպին» թիմում նոր տարաձայնություններ են ավտոարշավորդներ Պյեր Գասլիի ու Էստեբան Օկոնի միջև: Ավստրիայի Գրան պրիի ժամանակ ֆրանսիացուն դուր չի եկել, թե ինչպես է Էստեբանը պայքարել նրա դեմ:
«Մենք դա կվերլուծենք: Մրցարշավից առաջ թիմի ղեկավարության հրահանգներն այնքան հստակ էին, որքան հնարավոր է: Բայց ես կարող եմ կառավարել միայն իմ բոլիդը: Չեմ կարող վերահսկել այդ տղային:
Մենք այս ամենը կքննարկենք, չնայած առաջին անգամը չէ: Տեսնենք, թե ուրիշ ինչ կարելի է անել»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է Motorsport Week-ը:
Ավստրիայի Գրան պրիում Պյեր Գասլին կարողացել է գրավել 10-րդ տեղը և 1 միավոր վաստակել, իսկ Օկոնը 12-րդն էր։