Logo

Նոր «Ինդիանա Ջոնսից» հատվածներ ու Ջոն Ուիլյամսի դյութիչ երաժշտությունը․ հրապարակվել է նոր տեսահոլովակ

17:45 / 21.06.2023Կինո
null

Տասը օրից կինոթատրոններում կհայտնվի «Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի անիվը» ֆիլմը։ Այս իրադարձությանն ընդառաջ հրապարակվել է նոր տեսանյութ ֆիլմի մասին։

Տեսանյութում ցուցադրվում են ֆիլմից հատվածներ, ինչպես նաև հնչում է Ջոն Ուիլյամսի հրաշագեղ երաժշտությունը։

Ըստ սյուժեի՝ Հարիսոն Ֆորդի կերտած հերոսին կայցելի ընկերը՝ Սալլահը, որին մարմնավորում է Ջոն Ռիս-Դևիսը, և կակնարկի, որ նրա հուզիչ արկածների ժամանակը դեռ չի անցել։

Ֆիլմաշարի հինգերորդ մասում կլինի դրվագ, որի գործողությունները տեղի կունենան «Վերջին խաչակրաց արշավանքի» (1989) և «Բյուրեղյա գանգի թագավորության» (2008) միջև ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ դերասան Հարիսոն Ֆորդը հայտնել էր, որ Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմը իր համար կլինի վերջինը ֆրանշիզում։

Կարող եք կարդալ նաև՝

Թեժ է լինելու. 2023-ի ամառվա գլխավոր բլոկբաստերները

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ