Logo

Նոր կանոն կկիրառվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում

20:37 / 27.03.2025Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ նոր կանոն կկիրառվի, սոցցանցերում հայտնել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը:

Եվրոպայի առաջնության ժամանակ, եթե գոտեմարտն ավարտվի 1-1 հաշվով, հաղթանակը կշնորհվի այն ըմբիշին, որը վաստակած կլինի առաջին տեխնիկական միավորը (գործողությամբ վաստակած միավորը): 

Մինչև այս նման դեպքերում հաղթանակը շնորհվել է այն ըմբիշին, որը վերջինն է միավոր վաստակել:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը: Գորգ դուրս կգան նաև ազատ ոճի ըմբիշներն ու կանայք:

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ