«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը կարող է վիրահատության ենթարկվել, հաղորդում է City Xtra-ն:
«Առաջիկա ժամերին կամ օրերին մենք կիմանանք՝ վիրահատության կարիք ունի՞, թե՞ ոչ: Սթոունզը Մանուել Ականջիի նման երկար ժամանակ չի օգնի թիմին»,- ասել է Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել է Մադրիդի «Ռեալի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում (1-3, դիմակայությունը` 3-6):
BREAKING: John Stones may need surgery on his latest injury setback, says Pep Guardiola.
— City Xtra (@City_Xtra) February 21, 2025
Pep: "He's injured, a difficult one. Next hours, days we'll know if he needs surgery or not... Yeah [a long period out], like Manu Akanji..."


