40-ամյա Աննա Կուրնիկովայի և 46-ամյա Էնրիկե Իգլեսիասի ավագ երեխաները՝ երկվորյակներ Նիկոլասը և Լյուսին, չորս տարեկան են դարձել: Այդ կապակցությամբ նախկին թենիսիստուհին Instagram-ում հրապարակել է իրենց նոր նկարները:
Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասը, ովքեր միասին են շուրջ 20 տարի, մեծացնում են նաև իրենց մեկամյա դստերը՝ Մաշային:
ԱՄՆ-ում բնակվող զույգը բավականին փակ կենսակերպ է վարում և հազվադեպ է կիսվում անձնական կյանքի մանրամասներով: Սակայն երգիչը շատ ավելի «շատախոս է», քան սիրելին, նա երբեմն էլ խոսում է երեխաներին դաստիարակելու մասին: Նրա խոսքով՝ հայրությունն իրեն մեծ հաճույք է պատճառում: