«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի որդին առաջին հանդիպումն է անցկացրել մինչև 16 տարեկանների Պորտուգալիայի հավաքականում։
Ֆուտբոլի ֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Պորտուգալիայի Մ16 թիմը 2-0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի Մ16 հավաքականի հետ պայքարում։ Կրիշտիանու կրտսերը փոխարինման է մտել 90-րդ րոպեին։
«Ալ Նասրի» հարձակվողի որդին 15 տարեկան է։


