Logo

«Նոր տարվա կինո»՝ Լիանա Վանոյանի մասնակցությամբ

21:23 / 06.07.2024Լուրեր
null

Հունիսի 7-ից մեկնարկել են Ելենա Արշակյանի նոր՝ «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ռեժիսորը խոստովանել է՝ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ ֆիլմի գաղափարի շուրջ աշխատել են մոտ 3 տարի: «Մեր ֆիլմը երազանքի և հայի մաքուր տեսակի մասին է: Ֆիլմի ուղերձը հետևյալն է՝ երբեք չդադարել երազել, քանի որ երազանքները միշտ իրականանում են», - նշել է Ելենան:

Ֆիլմի հերոսուհիներից է Փիրուզը, որին մարմնավորում է Լիանա Վանոյանը: Սա դերասանուհու առաջին դերն է գեղարվեստական ֆիլմում: Փիրուզը ժամանել է Անապայից, սիրում է ճոխ ապրելակերպ, «հարուստ» և վառ հագուստ: «Փիրուզը հավաքական կերպար է: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց հերոսուհիս ֆիլմի ընթացքում կզարմացնի նաև փոփոխությամբ: Ելենա Արշակյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում ենք: Երբ նա պատմեց ինձ այս ֆիլմի մասին, նրա ոգևորությունն ինձ գրավեց: Որքան էլ սա, առաջին հերթին, կատակերգություն թվա, իրականում այն ավելի խոր մեսիջ ունի: Կերպարն ինձ մի փոքր դժվար տրվեց: Իմ առանձին ստեղծագործական կյանքում կերպարները շատ են: Փորձում էի այնպես անել, որ այն ոչ մեկին նման չլինի, լինի հենց այս ֆիլմի համար», - պատմել է Լիանան:

Ելենա Արշակյանի խոսքով՝ Լիանան իր աշխատանքը կատարում է մեծ սիրով և պատասխանատվությամբ: «Շատ եմ սիրում և՛ դերասանուհուն, և՛ նրա կերպարը, որ ստացել ենք միասին: Այս կերպարում այլ դերասանուհու չեմ պատկերացնում, որովհետև ի սկզբանե մտածել ենք, որ այս կերպարը մարմնավորելու է Լիանա վանոյանը», - ընդգծել է ռեժիսորը:

Ֆիլմը նկարահանում են Հայաստանի տարբեր մարզերում՝ Վանաձոր, Գյումրի, Ապարան, Սյունիք:  Նկարահանումները կշարունակվեն մինչև աշուն: Ֆիլմը էկրաններին կլինի նոյեմբերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ