Պորտուգալիայի հավաքականի լեգենդար հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանի ազգային հավաքականի դեմ արտագնա մրցավեճում (5-0) իրեն խաղադաշտ ուղեկցած պատանու հետ ջերմ գրկախառնության տեսանյութ է հրապարակել ինստագրամյան էջում և գրառում կատարել:
«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի: Շնորհակալ եմ ամեն օր ցուցաբերվող սիրո ու աջակցության համար և հուսով եմ՝ բոլորը կհետևեն իրենց երազանքներին»,- գրել է 40-ամյա Ռոնալդուն, որը դուբլ էր գրանցել:


