«Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին: Հայկական ակումբի կազմը համալրել է Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հարձակվող Լոգան Ռոջերսոնը:
25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Նոա», ակումբը չի հայտնել պայմանագրի ժամկետը:
Ռոջերսոնը մինչև 2021 թվականը խաղացել է նորզելանդական ակումբներում, հետագայում հանդես է եկել նաև ֆիննական ՀԻԿ-ում և «Հակայում»: Հարձակվողը Ֆինլանդիայի առաջնությունում անցկացրած 52 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նոր Զելանդիայի ազգային հավաքականում անցկացրած 9 խաղում Ռոջերսոնը դարձել է մեկ գոլի հեղինակ։
Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն


