Բռնցքամարտի ծանր քաշային կարգում Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի մենամարտի անցկացման նոր օր էնշանակվել: Մենամարտը պետք է կայանար փետրվարի 17-ին, սակայն այն կանցկացվի մայիսի 18-ին:
Մենամարտի վայրը չի փոխվել և կայանալու է Սաուդյան Արաբիայում, տեղեկանում ենք The MMA Hour-ից:
Չեմպիոնական մենամարտի հովանավոր Տուրկի Ալ Էշ-Շեյխը խոստացել է 10 միլիոն դոլարով տուգանել այն բռնցքամարտիկին, ով կհրաժարվի ռինգ դուրս գալ մայիսի 18-ին:


