Logo

Բալեկյանի տպավորիչ գոլը նպաստել է «Բոկա Խունիորսի» հաղթանակին (տեսանյութ)

09:38 / 20.02.2023Վիդեո
null

Արգենտինայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն «Բոկա Խունիորսն» ընդունել է «Պլատենսեին» 3-1 հաշվով հաղթել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլի օգնությամբ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 67-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման, իսկ 8 րոպե անց տպավորիչ գոլ է խփել: 26-ամյա ֆուտբոլիստն Արգետինայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է առաջին խաղն ու խփել առաջնին գոլը:

Հիշեցնենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2021 թվականի հուլիսից է խաղում արգենտինական ակումբում:

«Բոկա Խունիորսը» չորս խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է, «Պլատենսեն» նույնքան հանդիպումից հետո 5 միավորով 16-րդն է:

Արգենտինայի առաջնություն, չորրորդ տուր

«Բոկա Խունիորս» - «Պլատենսե»՝ 3-1

Ժորժե Ֆիգալ, 9, Միգել Մերենտյել, 36, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 75 - Նիկոլաս Սերվենտո, 12

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ