«Բավարիան» հայտնել է կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի վնասվածքի մասին: Ֆրանսիացին ձախ ծնկի մկանային վնասվածք է ստացել:
Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ:
Դայոն վնասվածք է ստացել Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա – Խորվաթիա պատասխան հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսն աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և կբացակայի 6 ամիս:


