Logo

Նորընծա չեմպիոնը 5,5 ամիս անց ասպարեզ վերադարձավ

16:56 / 26.11.2024Բասկետբոլ
null

«Բոսթոն Սելթիկսի» կենտրոնական Կրիստապս Պորզինգիսը 5,5 ամիս անց վերադարձել է մանրահատակ: Լատվիացի բասկետբոլիստը մասնակցել է «Լոս Անջելես Քլիպերսի» դեմ հանդիպմանը (126-94):

«Պորզին» խաղացել է 23 րոպե, վաստակել է 16 միավոր, տիրել 6 անդրադարձի, կատարել 1 խլում ու բլոք-շոթ:

29-ամյա բասկետբոլիստի խաղը նախորդ մրցաշրջանի չեմպիոնական հանդիպումն էր «Բոսթոնի» ու «Դալասի» միջև, որը կայացել էր հունիսին: Դրանից հետո լատվիացին վիրահատության է ենթարկվել և ապաքինման երկար ժամանակահատված անցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա