Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց Մորգան Գիբս-Ուայթը:
«Նոթինգեմ Ֆորեսթը» 1994 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և ընդհատեց «Կարմիր սատանաներից» կրած 11-խաղյա պարտությունների շարքը:
Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով 7-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2-1
Նիկոլաս Դոմինգես, 64, Մորգան Գիբս-Ուայթ, 82 – Մարկուս Ռեշֆորդ, 78