Logo

«Նոթինգհեմ Ֆորեսթը» 7-0 հաշվով հաղթեց և ամրապնդվեց երրորդ տեղում

18:28 / 01.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» տանը 7-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»: Հեթ-տրիկ գրանցեց նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը:

Պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի թիմը 47 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում, 6 միավորով գերազանցում է լավագույն քառյակը եզրափակող, երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: 47 միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը»: «Բրայթոնը» 34 միավորով 9-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Բրայթոն»` 7-0 (տեսանյութ)

Լյուիս Դանք, 12 (ինքնագոլ), Մորգան Գիբս-Ուայթ, 25, Քրիս Վուդ, 32, 64, 69 (11մ), Նեկո Ուիլյամս, 89, Ժոտա Սիլվա, 90+1

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ