«Նոթինգեմ Ֆորեստն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»:
Գոլի հեղինակ դարձան նիգերիացի պաշտպան Օլա Այնան և շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան:
«Նյուքասլն» էլ արտագնա մրցավեճում 4-0 հաշվով հաղթեց «Իփսվիչ Թաունին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը:
«Բրայթոնն» էլ հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Վեսթ Հեմի» հետ:
«Նոթինգեմը» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Նյուքասլը» 26 միավորով 7-րդն է, «Բրայթոնը»` 25 միավորով 9-րդը, «Բրենթֆորդը»` 23 միավորով 12-րդը, «Վեսթ Հեմը»` 20 միավորով 14-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Նոթինգեմ Ֆորեստ»` 0-2 (տեսանյութ)
Օլա Այնա, 38, Էնթոնի Էլանգա, 51
«Իփսվիչ Թաուն» - «Նյուքասլ»` 0-4 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 1, 45+2, 54, Ջեյքոբ Մրֆի, 32
«Վեսթ Հեմ» - «Բրայթոն»` 1-1 (տեսանյութ)
Մոհամեդ Կուդուս, 58 - Մեթս Ուայֆեր, 51


