«Նոթինգհեմ Ֆորեսթն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմին» և հաղթեց 2-1 հաշվով:
Հյուրերից առաջին խաղակեսի մեկնարկում գոլ խփեցին Էլյոթ Անդերսոնը և Քրիս Վուդը: «Տոտենհեմի» միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Ռիշարլիսոնը:
«Նոթինգհեմը» 60 միավորով բարձրացավ երրորդ տեղ` թոփ-4-ից էլ դուրս մղելով գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: «Տոտենհեմը» 37 միավորով 16-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր
«Տոտենհեմ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 1-2 (տեսանյութ)
Ռիշարլիսոն, 87 - Էլյոթ Անդերսոն, 5, Քրիս Վուդ, 16


