Logo

«Նոթինգհեմ Ֆորեսթը» 100-120 միլիոն է պահանջում «Ման. Յունայթեդից» ու «Նյուքասլից»

20:24 / 28.10.2025Ֆուտբոլ
null

«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

22-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», բայց «Ֆորեսթը» չի պատրաստվում հեշտ բաժանվել իր խաղացողից:

«Անտառապահներն» Էլիոթի տրանսֆերային իրավունքը կվաճառեն, եթե վճարվի 100-120 միլիոն ֆունտ։

Այլ գրանդ ակումբներ նույնպես հետաքրքրված են երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով։

Էլիոթ Անդերսոնը «Նոթինգհեմ Ֆորեսթ» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 54 խաղում գրանցել է 2 գոլ ու 7 ասիստ։ Նա այս տարվա հունիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ