«Նոթինգհեմ Ֆորեսթի» սպորտային տնօրեն Ռոս Ուիլսոնը հեռացել է ակումբից և նոր պաշտոն կստանձնի «Նյուքասլում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբն ակտիվացրել է հեռանալու վերաբերյալ նրա պայմանագրում առկա կետը։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվել։
41-ամյա շոտլանդացին «Նոթինգհեմում» էր 2023 թվականից, նախկինում զբաղեցրել է շոտլանդական «Ռեյնջերսի» սպորտային տնօրենի պաշտոնը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


