«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն մարզչի մրցանակը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Պորտուգալացին լավագույնն էր ճանաչվել նաև նախորդ տարվա հոկտեմբերին ու դեկտեմբերին:
Նախկինում մեկ մրցաշրջանում ամսվա լավագույն մարզչի մրցանակը 4 անգամ աստացել են Պեպ Գվարդիոլան (2017/18), Միկել Արտետան (2022/23) և Յուրգեն Կլոպը (2019/20):
51-ամյա մասնագետը 4 անգամ լավագույնն է ճանաչվել նաև «Վուլվերհեմփթոնում» ու «Տոտենհեմում» աշխատելու տարիներին:
«Անտառայինները» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վաստակել են 57 միավոր, մրցաշարային աղյուսակում 3-րդն են և 44 տարի անց կարող են վերադառնալ Չեմպիոնների լիգա:


