Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսն առաջիկա ընկերական հանդիպումներում չի խաղա Ուրուգվայի հավաքականի կազմում, հայտնում է TalkSport-ը:
24-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղից (3-4) հետո ազդրի շրջանում անհարմարություն է զգացել։
Նունյեսը զրուցել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ, նրանք միասին որոշել են, որ հարձակվողը չմիանա ազգային թիմին:
Հիշեցնենք, որ ուրուգվայցիները մարտի 23-ին կհյուրընկալվեն Բասկոնիայի թիմին, իսկ երեք օր անց՝ Կոտ դ՛Իվուարի հավաքականին:


