Logo

Նունյեսը, Հոյլունն ու Բեռնարդուն տրանսֆերային արժեքի ամենամեծ անկումն են ունեցել ԱՊԼ-ում

11:46 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Հեղինակավոր Transfermarkt կայքը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային արժեքի ամենամեծ անկումը գրանցած ֆուտբոլիստներին:

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունի տրանսֆերային արժեքները նվազել են ամենաշատը՝ 15 միլիոն եվրոյով:

Տրանսֆերային արժեքի ամենամեծ անկում գրանցած խաղացողների տասնյակը.

1. Դարվին Նունյես, «Լիվերպուլ», 50 մլն (-15)
2. Բեռնարդու Սիլվա, «Մանչեսթեր Սիթի», 45 մլն (-15)
3. Ռասմուս Հոյլուն, «Մանչեսթեր Յունայթեդ», 45 մլն (-15)
4. Ֆիլ Ֆոդեն, «Մանչեսթեր Սիթի», 130 մլն (-10)
5. Մարտին Էդեգոր, «Արսենալ», 100 մլն (-10)
6. Քրիստիան Ռոմերո, «Տոտենհեմ», 55 մլն (-10)
7. Ջեյմս Մեդիսոն, «Տոտենհեմ», 50 մլն (-10)
8. Ջեք Գրիլիշ, «Մանչեսթեր Սիթի», 35 մլն (-10)
9. Միկել Մերինո, «Արսենալ»,  35 մլն (-10)
10. Դեկլան Ռայս, «Արսենալ», 110 մլն (-10)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ