Logo

Նովակ Ջոկովիչի հաղթական վերադարձը

10:33 / 17.08.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում պայքարից դուրս է թողել իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային։

Առաջին սեթում սերբ թենիսիստը հաղթել է 6-4 հաշվով, ինչից հետո Ֆոկինան վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել մրցախաղը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 6,6 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ 36-ամյա Ջոկովիչը կորտից բացակայում էր «Ուիմբլդոնի» եզրափակիչից հետո, որտեղ պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ