«Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում ավստրալացի Ջորդան Թոմփսոնի նկատմամբ հաղթանակը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի համար 350-րդն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, հայտնում է Tennis News-ը:
Միայն ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (367) և շվեյցարացի Ռոջերս Ֆեդերերն (369) են ավելի շատ հաղթանակներ տարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-20-ի ներկայացուցիչներից միայն Ջոկովիչն ու ռուս Դանիիլ Մեդվեդևն (երրորդ ռակետ) են «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարել 60-ից ավելի հաղթանակ:
Հիշեցնենք, որ աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ռեկորդային՝ 23-ակի հաղթող է: «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում նա երեք սեթում հաղթել էր ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։


