Logo

Նովակ Ջոկովիչը՝ Australian Open-ի 10-ակի հաղթող (ֆոտոշարք, տեսանյութ)

15:43 / 29.01.2023Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը կարիերայում ռեկորդային 10-րդ անգամ դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հաղթող՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի տիտղոսների թիվը հասցնելով 22-ի: Այդ ցուցանիշով սերբ թենսիսիտը հավասարվեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին:

Մելբուրնում ավարտված թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 35-ամյա Ջոկովիչը 3 սեթում 6-3, 7-6 (7-4), 7-6 (7-5) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին, որը կիսաեզրափակիչում  հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին (20-րդ ռակետ): Հանդիպումը տևեց 3 ժամ:

Սերբ թենիսիստը ռեկորդակիր է Australian Open-ում տիտղոսների քանակով։ Նա նաև 7 անգամ հաղթել է «Ուիմբլդոնում», 3 անգամ՝ US Open-ում, 2 անգամ՝ «Ռոլան Գարոսում»:

Այս հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը կվերադարձնի աշխարհի առաջին ռակետի կոչումը։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային ֆոնդը 51,384,291 դոլար է: Նախորդ տարի տղամարդկանց մենախաղում հաղթել էր Ռաֆայել Նադալը, որն այս տարի սենսացիոն պարտություն էր  կրել  երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ