Logo

Նոյերը գերազանցել է Մյուլերի ռեկորդը

13:55 / 19.10.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայում ամենաշատ հաղթանակ տարած ֆուտբոլիստն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

39-ամյա Նոյերը «Բավարիայի» կազմում Գերմանիայի առաջնությունում անցկացրած 531 խաղում ունի 363 հաղթանակ: Գերմանացին գերազանցել է հայրենակցին` նախկին թիմակից Թոմաս Մյուլերին: Ամռանը «Բավարիայից» հեռանալուց հետո «Վանկուվեր» տեղափոխված Մյուլերը մյունխենյան գրանդի կազմում Բունդեսլիգայում մասնակցել էր 362 հաղթական խաղի:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» «Ալյանց Արենայում» 2-1 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային»:

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ