Logo

Նոյերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

16:29 / 12.11.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, հնարավոր է, վերադառնա Գերմանիայի հավաքական, գրում է AS-ը:

Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերն անձամբ կապ է հաստատել 39-ամյա դարպասապահի հետ և հայտնել, որ «Մանշաֆթն» ունի նրա կարիքն առաջիկա Մունդիալում: Այս պահին հավաքականի առաջին համարն է համարվում Մարկ-Անդրե տեր Շտեգենը, բայց «Բարսելոնայի» դարպասապահը երկար ժամանակ է՝ վնասվածք ունի և չի խաղում: 

Նոյերը Գերմանիայի հավաքականից հեռացել է 2024թ. ամռանը։ Նա ազգային թիմում 124 խաղից 51-ում դարպասը պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ