Logo

«Սկզբում շոկի մեջ էի». Նոյերը` վնասվածքի մասին

00:34 / 04.02.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է վնասվածքից վերականգնվելու գործընթացի մասին:

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Նախկինում արդեն եղել է, որ վնասվածքների պատճառով երկար ժամանակ բացակայել եմ, սակայն հիմա այլ կերպ կլինի, քանի որ հստակ գիտեմ՝ երբ կվերականգնվեմ:

Այս վնասվածքը երկարաժամկետ հետևանքներ չի ունենա: Սկզբում ես շոկի էի ենթարկվել, սակայն լուրջ վնասվածքների փորձ ունեմ և արագ կարողացա ուշքի գալ:

2018 թվականին, երբ ծանր վնասվածք ստացա, բոլորն ասում էին, որ կարիերաս ավարտված է: 2022 թվականը նույնպես հեշտ չէր: Ամեն դեպքում յուրաքանչյուր վնասվածքի մեջ կա նաև հոգեբանական գործոն»,- Նոյերի խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Նոյերը դահուկով սահելիս ոտքի կոտրվածք էր ստացել հանգստի ժամանակ և այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Բավարիայի» կազմում մասնակցել է 16 խաղի, բաց թողել 14 գնդակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ