Լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը Մյունխենի «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում հաղթանակների քանակով հավասարվել է ռեկորդակիր Թոմաս Մյուլերին, հաղորդում է Transfermarkt-ը:
Նոյերը Բունդեսլիգայում 529 խաղում ունի 362 հաղթանակ:
«Բավարիայի» պատմության մեջ Բունդեսլիգայում ամենաշատ հաղթանակ տարած ֆուտբոլիստները.
- 1-2. Թոմաս Մյուլեր – 362 հաղթանակ (503 խաղ)
- 1-2. Մանուել Նոյեր – 362 (529)
- 3. Օլիվեր Կան – 310 (557)
- 4. Մանֆրեդ Կալց – 291 (581)
- 5. Ռոբերտ Լևանդովսկի – 274 (384)
- 6. Մաթս Հումելս – 268 (442)
- 7. Ֆիլիպ Լամ – 250 (385)
- 8-9։ Լոթար Մաթեուս – 249 (464)
- 8-9։ Զեպ Մայեր – 249 (473)
- 10. Կլաուդիո Պիսարո – 248 (490)
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


