Logo

Նոյերը՝ լրագրողին. «Դուք երբևէ դարպասապահ եղե՞լ եք»

13:45 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Պաֆոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի խաղից հետո խոսել է Միսլավ Օրշիչի տպավորիչ հարվածի արդյունքում իր բաց թողած գոլի մասին:

- Դա անկասելի՞ հարված էր:

- Այո՛:

- Գուցե  Դո՞ւք ուշ արձագանքեցիք:

- Ո՛չ: Դուք երբևէ դարպասապահ եղե՞լ եք:

- Անկեղծ ասած՝ ո՛չ:

- Զգացվում է: Հարվածից հետո գնդակը կտրուկ փոխեց հետագիծը, և ես չհասցրի արձագանքել: Այն սկզբում գալիս էր իմ ուղղությամբ, բայց հետո շեղվեց: Եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինեիք, կհասկանայիք այս իրավիճակը:

«Բավարիայի» դարպասապահը Չեմպիոնների լիգայում անցկացրեց իր 152-րդ խաղը՝ հավասարվելով Կարիմ Բենզեմային: Այժմ գերմանացին մրցաշարում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների հնգյակում է: 

Նոյերը Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով հավասարվեց Իկեր Կասիլյասին՝ որպես մրցաշարում ամենաշատ հաղթանակը գրանցած դարպասապահ (101):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ