Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սկսել է վերականգնողական մարզումները Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3-0) սրունքի մկանային վնասվածքից հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջիկա օրերին 38-ամյա գերմանացին փոքր դադար կվերցնի, և կգնահատվի նրա մկանների վիճակը:
«Բավարիայի» ավագն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, 18 խաղում դարպասը պահել է անառիկ:


