Logo

Նյու Յորքում աճուրդի կհանվեն դինոզավր ու լուսնի կտոր 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:01 / 26.07.2022LIFETECH
null

Նյու Յորքի Sotheby's աճուրդում կվաճառվի դինոզավրի մի ամբողջ կմախք և լուսնի մի կտոր։

Sotheby's-ի առաջիկա աճուրդում, որը կանցկացվի Նյու Յորքում հուլիսի 28-ին, գնորդներին կառաջարկեն երկնաքարեր, լուսնի մի կտոր և նույնիսկ դինոզավրի մի ամբողջ կմախք։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Աճուրդի ամենահազվագյուտ և հետաքրքիր լոտը կարելի է համարել գորգոզավրի մնացորդները, որոնք փորձագետները գնահատել են 5-ից 8 միլիոն դոլար։ Միջոցառման կազմակերպիչները հույսը դնում են մեծ պահանջարկի վրա՝ պնդելով, որ Sotheby's-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ վաճառվում է այս տեսակի մի ամբողջ կմախք։ Դինոզավրի չափերն են՝ 3 մետր բարձրություն և 7 մետր երկարություն։

Հայտնի է դարձել 2020 թվականին Christie's աճուրդում ռեկորդային 31,8 միլիոն դոլարով վաճառված տիրանոզավր Ռեքսի կմախքի ճակատագիրը։ Այն նախատեսվում է ցուցադրել Աբու Դաբիի բնական պատմության նոր թանգարանում, հայտնում է Artnet-ը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ