Անգլիական «Նյուքասլի» պաշտպան Սվեն Բոտմանը ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 6 ամիս, հայտնում է The Athletic-ը։
Բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ հոլանդացի ֆուտբոլիստը պետք է ծնկի խաչաձև կապանների վիրահատության ենթարկվի։
Բոտմանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին «Բրենթֆորդի» դեմ տնային խաղում (1-0) ծնկի վնասվածք էր ստացել, որը նրան չի խանգարել հաջորդ երկու հանդիպումներում։ Հետագայում պաշտպանը բաց թողեց երկու ամիս` փորձելով այդ կերպ խուսափել վիրահատական միջամտությունից, սակայն մարտի 16-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ գավաթային խաղում (0-2) ծնկի նոր` ավելի լուրջ վնասվածք է ստացել։
Վնասվածքի պատճառով 24-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել Եվրո-2024-ին։


