Logo

«Նյուքասլի» տնային պարտությունը

18:31 / 26.12.2023Ֆուտբոլ
null

«Նյուքասլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» և պարտվեց 1-3 հաշվով:

Հյուրերից հեթ-տրիկ ձևակերպեց նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը, տանտերերի միակ գոլը 11-մետրանոցից խփեց շվեդ Ալեքսանդր Իսակը:

Էդի Հաուի գլխավորած «Նյուքասլը» 29 միավորով 7-րդ տեղում է, «Նոթինգհեմը» միավորների քանակը հասցրեց 16-ի և բարձրացավ 16-րդ տեղ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Նյուքասլ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 1-3 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 23 (11մ) - Քրիս Վուդ, 45+1, 53, 60

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ